▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Դալլաքյանը խիստ նեղացած է.«Հրապարակ»

«Վերջին ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերին ներկա չի լինում Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, չնայած որ ամեն առավոտ նա պարտաճանաչ գործի Է գալիս։ Էդմոն Մարուքյանից պարտված վանաձորցի պատգամավորը, ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, անչափ նեղացած-նեղսրտած է ոչ միայն Մարուքյանի «լրացուցիչ» ակտիվությունից, կուսակցություն ստեղծելու լուսավոր հեռանկարից, այլև, առաջին հերթին, որպես իրավաբան՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքից իրեն մեկուսացնելու, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չներառելու համար։

 

Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ողջ ընթացքում նա գեթ մեկ անգամ դահլիճ չի մտել. ՀՀԿ-ում տարակուսած էին, թե ինչ էնա զեկուցում նախագահականում այդ մասին, զեկուցում է, թե՝ ոչ։ Ի դեպ, երբեմնի անչափ ակտիվ և արդյունավետ աշխատող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեկ պատճառ ևս ունի դահլիճ չմտնելու, նա այդպես մեկուսացել է ամենքից դեռ վաղուց, երբ իր մյուս ոխերիմ «բարեկամ» Վահրամ Բաղդասարյանը դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին