▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն և կրակոց «Եռաբլուր»-ի մուտքի մոտ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

/filemanager/uploads/2021/09/week-3/Erablur.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանները  պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին