▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում․ հայտնաբերվել են արնանման հետքեր․ կասկածյալների մեջ քրեական հեղինակություններ են

Հուլիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ Զաքարիա Սարկավագի և Քանաքեռ 13 փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել այն և դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ, փայտե մահակներ։

Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություննեով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ են նաև քրեական հեղինակությունների հարազատներ, որոնց տվյալները այս պահին չենք հրապարակում

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին