▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերելակով բարձրանալիս և իջնելիս Կառավարության աշխատակիցները ձայներ են լսում.«Ժողովուրդ»

Թեեւ մայրաքաղաք Երեւանի վերելակների հիմնական մասը վաղուց ապրել է իր դարը, այնուամենայնիվ, դրանք հին սարքավորումներով շարունակում են աշխատել մինչ օրս՝ նույնիսկ որոշ դեպքերում առանց համապատասխան թույլտվության: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս մասին դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Այս անգամ էլ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներն են դժգոհում վերջերս տեղադրված նոր վերելակներից: Բանն այն է, որ 3 նոր վերելակներից մեկը հաճախ չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, երբեմն էլ արգելակվում է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից փոխանցեցին, որ 3-րդ մասնաշենքի 3 վերելակներն էլ նախորդ տարվա վերջին են տեղադրվել, եւ որեւէ խնդիր չկա:  Սակայն նախարարությունների աշխատակիցները հակառակն են պնդում: Իսկ թե որքան գումար է ծախսվել 3 նոր վերելակ տեղադրելու համար, Կառավարությունից հրաժարվեցին հայտնել՝ պահանջելով հարցը գրավոր ուղարկել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին