▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերևինները չեն կարող, իսկ ներքևինները չեն ուզում

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծն ընդունելու մասին հարցը:

«Ճգնաժամը ոչ լիրիկա է, որ պոեզիա: Վիճակ է, երբ վերևինները չեն կարող, իսկ ներքևինները չեն ուզում: Եվ, որպեսզի այն չլինի ռոմանտիկա, ես միայն 2014թ. միջազգային կառույցների թվերը, զեկույցներն եմ ներկայացնում: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014թ. զեկույցում մարդկային կապիտալի ցուցանիշով Հայաստանը 122 երկրների մեջ 73-րդ տեղում է: Սրա վրա ազդել է գործազրկության բարձր ցուցանիշը, աղքատությունը, իսկ գործազրկության մակարդակով 122 երկրների մեջ 113-րդն է: Գործազրկության մակարդակով ՀՀ-ն ԱՊՀ եկրների շարքում գրավում է առաջին տեղը: ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցանիշով անցած տարի ՀՀ-ն գրավել է 80-րդ տեղը.հետ ենք Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ 2014թ. գենդերային հավասարաության վարկանիշով ՀՀ-ն 142 երկրների մեջ զբաղեցնում է 103-րդ տեղը: Սոցիալական կապիտալ և բարեգործության ցուցանիշով 2014թ-ին մենք եղել ենք 124-րդ տեղում: Բարեկեցիկ երկրների ցուցանիշով 140 երկրների ցուցանիշով ՀՀ-ն 95-րդ տեղն է զբաղեցնում»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին