ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն որոշել է մերժել Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի բողոքարկումը՝ վերջինիս 4 ամսով որակազրկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լիվերպուլի հարձակվողը, ով առաջիկա ժամերի ընթացքում կտեղափոխվի Բարսելոնա, որակազրկվել էր 4 ամսով և հավաքականի 9 հանդիպումներով` Իտալիա-Ուրուգվայ խաղում իտալացի Ջորջո Կյելինիին կծելու համար: