▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերահսկողականի պետի փողերը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար եւ 80 հազար եվրո դրամական միջոց: Բայց միայն անցյալ տարվա ընթացքում նա պաշտոնապես ստացել է 4 մլն 353 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչպես է այդքան գումար կուտակել, թերեւս դժվար չէ կռահել:

Գրիգորյանի կինը` Արմինե Քոչարյանը, անցած տարի 68 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 60 մլն 200 հազար դրամով ինչ-որ բնակարան է օտարել: Հրապարակված տվյալներից պարզ չէ՝ նույն բնակարանի մասի՞ն է խոսքը, թե՞

ոչ: Բայց դժվար թե Կառավարության վերահսկողականի ղեկավարի կինը նման բիզնես անի` թանկով բնակարան գնի, էժանով վաճառի:

Ինչեւէ, տեղեկացնենք նաեւ, որ Գրիգորյանի կինն անցած տարի 100 հազար եվրոյով ինչ-որ նկարներ է գնել: Բայց այսքանից հետո անցած տարվա դրությամբ 45 մլն դրամ ունի, 100 հազար եվրո էլ եկամուտ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին