Ինչպես տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր կառավարության որոշմամբ իր սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։
Asekose.am-ի ունեցած տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը նշանակվելու է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1985 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ջերմուկ, ուր 1990 թվականի ավարտել է արվեստի դպրոցի ջութակի բաժինը, իսկ 1992 թվականին` Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ), որի կառավարման ֆակուլտետի «Մենեջմենթ» մասնագիտությունն ավարտել է 1998 թվականին: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա, որը ժամկետից շուտ ավարտել է 2001 թվականին` պաշտպանելով ատենախոսություն «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006 թվականին ընդունվել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց, որն ավարտել է 2007 թվականին` Ստրասբուրգում: 2010 թվականին ավարտել է Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը: 1999 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: