▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայ միամիտ լոռեցիներ, ախր շատ «միամիտ» եք

Ուրեմն այս վերջերս մի քանի ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ շրջում էի Հայաստանի լեռներում և երբեմն մեր ճաշի ժամերին սարերում էինք լինում, որտեղ հացատներ չկան այդ պատճառով նախօրոք պատվիրում էինք խորտիկներ վերցնում մեզ հետ և պիկնիկներ կազմակերպում բնության գրկում: Տեղական տներից կամ հացատներից պատվիրված խորտիկները շատ բան էին ասում տվյալ բնակավայրի ժողովրդի մտածելակերպի, խոհանոցի և այլ բաների մասին:Ամենադեմքը լոռեցիք էին:

Տեղական հացատներից մեկում ընկերության ներկայացուցիչը պատվիրում է մեր սնունդը ասելով, որ «թող մի բաժինը վեգիտարյանսկի լինի»: Դա ո՞րն է հարցնում են լոռեցիք: «Դե առանց մսի» պատասխանում է ընկերության ներկայացուցիչը:Առավոտյան տեղ հասավ մեր պատվերը, ինձ հասանելիք փաթեթի վրա գրված էր «առանց միս»:Հիմա, երբ եկավ ճաշելու ժամը Լոռվա անտառների գեղեցիկ ծմակներից մեկում ծառին թինկն տված հանում եմ իմ «առանց միս» գրությամբ սննդափաթեթը և սկսում խնջույքը:

Իմ և ֆրանսիացիների սնունդը տարբերվում էր նրանով, որ եթե ֆրանսիացիների պատկանող փաթեթում կես հացի մեջ կոտլետ կար դրված ապա իմ կես հացի մեջ ոչինչ էլ չկար: Ինչպես և խոստացել էին` առանց միս: Վայ միամիտ լոռեցիք, ախր շատ «միամիտ» եք:

Ապրես Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին