Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում վերջինս ստիպված եղավ պատասխանել քաղաքական բնույթի երեք հարցերի:
Լրագրողներին հետաքրքրում էր` արդյո՞ք Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, մասնակցելու է հանրահավաքին, թե՞ ոչ, ինչին Ծառուկյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ հակառակը չէր էլ կարող լիներ:
Բացի հանրահավաքից, լրագրողներին նաև հետաքրքրում էր` արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն խոսակցությունները, որոնց համաձայն նա պատրաստվում է 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:
Նշենք, որ նախքան քաղաքական բնույթի հարցերին պատասխանելը, պրն. Ծառուկյանը ծանր հոգոց է հանել` ասելով. «վայ մամա ջան»...
Գագիկ Ծառուկյանի` քաղաքական բնույթի հարցերի պատասխանները ներկայացնում ենք ստորև` Asekose.am-ի տեսանյութում: