▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատ կազմակերպված շոու է. Արծրուն Հովհաննիսյանը՝ տարածված տեսանյութի մասին

«Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ  31-ամյա Կարեն Պետրոսյանին՝ դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեսանյութը վատ կազմակերպված շոու է»,-այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  Կարեն Պետրոսյանը կրում է ադրբեջանական համազգեստ: Ցույց են տալիս հեռախոս, որով անհնար է նման լուսանկարներ ստանալ, որոնք երևում են տեսանյութում:

Ինչ վերաբերում է իբր Կարեն Պետրոսյանի մոտ հայտնաբերված զենքերին՝ մամուլի խոսնակի խոսքով՝ դրանք բոլորովին նոր, չօգտագործված զենքեր են, որոնց վրա անգամ փոշի չկա:

Հիշեցնենք՝  նախօրեին հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից: Չինարիի գյուղապետի հավաստմամբ` Պետրոսյանը  էշով գնացել է անտառ` փայտի, եւ մոլորվելով` անցել է  սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում:

Ադրբեջանական լրատվամիջոցները նախ տարածեցին Կարեն Պետրոսյանի լուսանկարը, ապա նրան ներկայացրին որպես դիվերսանտ: Իսկ այսօր արդեն տարածեցին ծանոթ տեսանյութը, որտեղ ՀՀ քաղաքացին  ակնհայտ ճնշումների է ենթարկվում:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին