▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարշավայից հետո Սերժ Սարգսյանը կրկին կմեկնի Արցախ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Վարշավայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին նախապես խոսք չի եղել: ՀՀԿ ԳՄ վերջին նիստում անդրադառնալով հաղորդագրության «եւ այլ երկկողմ հանդիպումներ» «տողին»` Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, նայած թե Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ով կներկայացնի գագաթնաժողովում` Օլա՞նդը, Քերրի՞ն, թե՞ այլք: Ավելի ուշ տեղեկացանք, որ երեկ երեկոյան կայանալու է Քերրի-Սարգսյան հանդիպում։

Իսկ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր․ «Մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնությունից, նաեւ շարունակել բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը»։

Վարշավայից հետո Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին կրկին կմեկնի Ղարաբաղ` դիրքերում «մշտադիտարկում» անցկացնելու: Չնայած ղարաբաղյան այդ այցերի ընթացքում երբեմն հաճելին համակցում է օգտակարի հետ, ինչպես նախորդ անգամ, երբ նշել էին Արկադի Ղուկասյանի ծննդյան օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին