▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդին դանակահարողը արհեստականորեն վեճ է հրահրել. ականատես

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մոտ դանակահարության դեպք էր տեղի ունեցել, որի ընթացքում վնասվել էր 67Ա համարի երթուղայինի վարորդը:

Ականատեսը www.hra.am –ին պատմել է, որ մոտ 50 տարեկան, «սոլիդ հագնված» մի տղամարդ իջնելիս վճարել է 100 դրամ։ Վարորդը նորմալ է ընդունել դա և վերցրել է գումարը։ Սակայն ուղևորը սկսել է վիրավորել և կռիվ հրահրել։

«Վարորդը մեքենայից իջավ ու ասեց՝ «ի՞նչ ես ուզում, 100 ես տվել, լավ ես արել, թո՛ղ, գնա, ինչի՞ ես վիրավորում, թո՛ղ գնա, մենակ գնա» ու նստեց մեքենան։ Էդ տղամարդը հետևից գնաց, վարորդի դռան կողմից մոտեցավ ու մի դանակով մի քանի տեղից վնասեց ձախ ձեռքը»,– պատմել է միջադեպի ականատեսը:

Դանակահարությունից հետո աղմուկ է բարձրացել, վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ցույց տալու, իսկ 67ա համարի երթուղային մեքենան կանգնած է մնացել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։

Աղբյուրը՝ www.hra.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին