▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին

«Կյանքիս մեջ ընտրության չեմ գնացել, բայց էս անգամ պետք ա գնամ՝ ընտրեմ Վարդան Ղուկասյանին»․ քաղաքացի

Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը կմասնակցի Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններին։

Օրագիր․Նյուզ-ն է գրում ու նշում․ «Այսօր Վարդան Ղուկասյանը տեսակապով զրուցել է գյումրեցիների հետ, ներկայացրել իր նախընտրական ծրագիրն ու պատասխանել քաղաքացիների հարցերին։

ԴՕԿ կուսակցության հիմնադիրը իր խոսքում նշեց, որ այսօրվա զրույցը ավելի շատ քարոզարշավի բնույթ ունի։

«Գյումրեցիները ունեն շանս կայացնելու ճիշտ որոշում, ապագան կառուցելու որոշում, և այս հանդիպումը դառնալու է քարոզարշավի, կամ քաղաքական գործունեության սկիզբը, որը լինելու է և սկսվելու է Գյումրի քաղաքում։ Գյումրին տեսել է տարբեր քաղաքապետեր, տարբեր քաղաքական ուժեր, Գյումրին տեսել է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, և Գյումրին այդպես էլ չտեսավ սրտացավ ու հոգատար մարդու։ Ով եկավ, թալանեց, գնաց, ով եկավ՝ իրեն ապահովեց, գնաց։ Ես մանրամասն ուսումնասիրել եմ՝ ինչպիսին է եղել Գյումրին սովետական տարիներին, ապահովված քաղաքներից մեկն է եղել Գյումրին։ Մենք իհարկե՝ այդ ամենը չենք կարող վերադարձնել, բայց որոշ գործարաններ պետք է վերաբացվեն, վերագործարկվեն։ Քաղաքական գործիչները եկել ու մարդկանց համոզել են, ձայները ստացել են ու մոռացել են դրանց մասին»,- ասում է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։

Ղուկասյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքից քայլելով դարձավ վարչապետ, վերջը ևս Գյումրիից սկսվելու։

«Էդ վերջը սկսելու եմ ես, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը։ Նրանցից ոչ ոք պիտի չանի Նիկոլ Փաշինյանի հետագծի ջնջումը և հասնի մինչև էն կետին, որով ամբողջովին կջնջվի ՔՊ-ն երկրի երեսից։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Վարդան Ղուկասյանը ուղղակի պարտավոր է խնդրել, աղաչել, պաղատել, համոզել գյումրեցիներին, որ դուք եք որոշելու Հայաստանի ապագան։ Ընտրելով ԴՕԿ կուսակցությանը, ԴՕԿ կուսակցության թեկնածուն դառնալով Գյումրիի քաղաքապետը, քաղաքը ոտքի է կանգնելու, մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ»,- շարունակում է Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրին լինելու է 2026 թվականի համապետական ընտրությունների այցեքարտը, և Գյումրիում կատարված աշխատանքով հայ ժողովուրդը կհասկանա, որ աշխատանք է կատարվել։

Ղուկասյանն ասում է՝ խնդիրն այն է, որ այն հատվածը, ովքեր չեն մասնակցում քվեարկությանը, որ գոնե նրանց 50 տոկոսը գնան և քվեարկեն։

«Թող Վարդան Ղուկասյանին չտան իրենց քվեն, միայն քվե ապահովեն։ Ոչ մի բան չեն անի, մատը մատին չեն տա ու կդժգոհեն, որ սա ապրելակերպ չէ։ Հա բա, իհարկե՝ ապրելակերպ չէ, եթե հինգ տարվա մեջ մեկ անգամ չեք գնում ընտրատեղամաս։ Այ սա է խնդիրը...»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը։

ԴՕԿ կուսակցության հիմնադիրը նշեց, որ իրենք արդեն ունեն քաղաքապետի իրենց թեկնածուն, ով գյումրեցի է, ինչպես Ղուկասյանն է ասում՝ անբասիր անցյալ ունի, իշխանությունը ոչ մի բան չի գտնի, որով կստիպի հրաժարականի դիմում ներկայացնել։

Վարդան Ղուկասյանը հարցուպատասխանի միջոցով պատասխանեց նաև գյումրեցիներին հուզող հարցերին»։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին