▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի փաստաբանի փառասիրության պատճառով` հաշտությունը բացառվում է

Ահա խնդրեմ. այ թե ինչի կարող է բերել գործի նկատմամբ դիլետանտական մոտեցումը՝ համեմված անձնական ամբիցիաները բավարարելու անհագ ծարավով: Եկեք ազգովի շնորհակալություն հայտնենք Վարդան Պետրոսյանի փաստաբանին, որի ջանքերի շնորհիվ այսօրվա դրությամբ անհնար դարձավ հաշտությունը Վարդան Պետրոսյանի ու տուժած կողմի միջև:
Հենց Նիկոլայ Բաղդասարյանը, արհամարհելով տուժող կողմի զգացմունքներն ու շահերը, նախաքննություն ասվածը ու մասնագիտական էթիկան, այս գործի ընթացքը վերածեց մեկ դերասանի թատրոնի, որում գլխավոր դերերում բնականաբար ինքն էր: Ասուլիսներ, հարցազրույցներ, հայտարարություններ, ասուլիսներ, հարցազրույցներ, հայտարարություններ...
Արդյունքում, տուժող կողմը, որը երկու մատղաշ տղա էր կորցրել՝ ի դեմս իր փաստաբանի, կազմակերպել է նոր փորձագիտական հետաքննություն, որպեսզի պարզեն այդ չարաբաստիկ կողային հայելիների լինել-չլինելու հարցը, որը ամեն անգամ շահարկում է Բաղդասարյանը, ընդ որում, թեև բազմաթիվ ծանուցումներ են եղել, բայց ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ էլ մյուս փաստաբանը չեն բարեհաճել ներկա գտնվել նոր փորձաքննության ընթացքին:

Տուժող կողմի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը այսօր հայտարարել է, որ սուտ են նաև ինչ-որ 3D մոդելի մասին լուրերը, և իրենք ոչինչ չեն ստացել, իսկ այս ամենն այնքան է բարկացրել տուժածներին, որ նրանք ոչ մի հաշտության մասին լսել անգամ չեն ուզում, և հայտարարել են, որ Վարդան Պետրոսյանը պետք է պատասխանատվության կանչվի օրենքի ողջ խստությամբ:
Լուսնից ընկած պետք է լինել, որպեսզի չհասկանաս, որ նման դեպքերում առաջնային հարցերից մեկը տուժող կողմի հետ հաշտվելու եզրեր փնտրելն է, որպեսզի հնարավոր լինի անել ինչ-որ մի բան, իսկ Բաղդասարյանը հետևողականորեն դրած գազազեցնում էր տուժողներին:
Այ, նման փաստաբաններից պետք է ձերբազատվել, որովհետև սրանք իրենց փառքի ու փիառի մոլուցքով կործանում են մարդկանց՝ իրենց պաշտպանյալներին: Այս պարագայում Բաղդասարյանը փորձեց օգտվել Վարդան Պետրոսյանի հայտնիությունից ու իր փիառն անել՝ հետագայում շատ գործեր ունենալու ակնկալիքով, ու հիմա հենց նրա պատճառով էլ, Վարդան Պետրոսյանն էլ չունի հնարավորություն` քաղաքակիրթ հաշտությամբ այս պատմության մեջ գոնե որոշակի առաջընթաց արձանագրելու համար: Վտարել է պետք Բաղդասարյանի պես փաստաբաններին այս ոլորտից, որովհետև սրանք փաստաբան չեն, սրանք շոումեն են:

 

Գեղամ Ասլամազյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին