Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մարտի 12-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում: Մինչ այդ Հայաստան Ֆրանսիայից կժամանեն փաստաբաններ. նման ցանկություն են հայտնել դերասանի ընտանիքի անդամները:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման անդրադարձը ողբերգությանը: Վարդան Պետրոսյանը թողարկումից հետո անդրադարձել էր ռեպորտաժին և բաց նամակ գրել այն վերնագրելով` «Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…»: Ինչին էլ հաջորդել է Հակոբյանների պատասխան նամակը, որտեղ գրել են, որ իրենք միևնույն է թշնամիներ են: