Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացնում է, որ սկսում է իր հյուրախաղերը:
«Վարդան Պետրոսյանը մաղթելով բոլորին խաղաղ ու երջանիկ տարի, հայտարարում է 2019 թվի իր հյուրախաղերի սկիզբը ։ ՄԱՐՏԻ 2 ին նա իր «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացմամբ հանդես կգա Լիոնում ՝ Վիլերբանի Մշակութային Կենտրոնի սրահում»,-այս մասին տեսանյութին կից գրված է դերասանի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Վարդան Պետրոսյանն արտերկրում հյուրախաղերով էր հանդես եկել, սակայն երևանյան հանդիսատեսը դերասանին բեմում տեսնելու հնարավորություն էր ունեցել միայն նախորդ տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կայացել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:
«Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս այստեղ բոլորովին այլ էին: Ինչպես ասում են՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ, ես այդպես էի զգում և մտածում, բայց իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ»,-ասել էր Վարդան Պետրոսյանը համերգային ծրագրի շրջանակներում:
Կարդացեք նաև՝
«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան