▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ժխտեց լուրերը, որ «Կալաչ» ընկերության գույքն աճուրդի է հանվել, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝ ասելով. «Ես պարտքեր ունեմ, բայց վճարունակ եմ: Սուրեն Խաչատրյանը, Վարդան Այվազյանը եթե մեզ վերադարձնեին մեր պարտքերը, պարտքեր չէինք ունենա: Ս. Խաչատրյանը 102 մլն դրամ է պարտք, Վ. Այվազյանը՝ 70 հազար դոլար: Վարդան Այվազյան, ամոթ ա, երկու մետրանոց բոյով խաբում ես»:

Ի պատասխան այս հայտարարության՝ Վ. Այվազյանը երեկ մեզ ասաց. «Չեմ ուզում կոռեկտության սահմաններն անցնել, բայցվ չի ստացվում: Ժամանակ կունենա, իրեն հայելու մեջ ուշադիր նայի եւ 1 ու 40 սմ բոյով դուրս գա դիլետանտի մակարդակով քաղաքական հավակնություններից: Իսկ ինչո՞ւ չի դիմում իրավապահ մարմիններին: Վերադաձնում են այն, ինչ վերցրել են, ես ոչինչ չեմ վերցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին