▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարձերդ մուծի'ր, կամ երեխայիդ չենք թողնի մանկապարտեզ...«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի մանկապարտեզներում հաստատության սաների ծնողներին պահանջ է ներկայացվում, որպեսզի նրանք անպայման վճարեն իրենց գույքահարկը եւ կոմունալ վարձերը: Սպառնում են հակառակ դեպքում երեխաներին մանկապարտեզ չթողնել:

Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ վարձերի հետ կապված զրույցներ ծնողների հետ ունեցել են: Դա չի բացառել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան: Բայց նրանք երկուսն էլ միաբերան պնդել են, որ ոչ մեկը չի սպառնում երեխային մանկապարտեզ չընդունել, ու նման իրավիճակում հայտնված երեխա չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին