▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին աջակցելու հարց չկա՞.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար:

Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, եւ Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց եւս 0,25 տոկոս:

Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին: «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրույքը: 2014թ. աննախադեպ բարձրացրինք, որովհետեւ ունեցանք բավականին լուրջ շոկ, հետո փորձեցինք իրավիճակը փոխել եւ տեմպով իջեցրինք...»,- պատասխանեց Ջավադյանը՝ հերքելով, թե այդ քայլը վարչապետին աջակցելու նպատակ ուներ:

 Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց  կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ եւս, որոնք պետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը: Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին