yerkir.am-ը գրում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Հովիկ Աբրահամյանը լսեց իրեն մոտեցած մի քանի կանանց, սակայն լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց. «Թույլ տվեք այսօր չխոսեմ»: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի տնտեսության համար զարգացման հիմքեր չի տեսնում, արդյոք վարչապետը տեսնո՞ւմ է այդ հիմքերը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այո, տեսնում եմ»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում