Օրեր առաջ ՊՆ զորամասերից մեկում ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը: Այս տեղեկությունը ASEOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՊՆ մեր աղբյուրները:
Հիշեցնենք, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Հավելենք, որ ավելի վաղ կալանավորվել են Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով երկու կասկածյալները՝ Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը և Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը: