▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում երեխաները խաղալու ժամանակ ձյան տակ դիակ են հայտնաբերել

lorinews.am-ը գրում է, որ այսօր՝ մարտի 30-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում, Դիմաց թաղամասի երիտասարդական այգում, երեխաները խաղալու ժամանակ ձյան տակ դիակ են հայտնաբերել:

Դեպքի մասին քաղաքացիներն անմիջապես ահազանգել են ոստիկանության Բազումի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ, այգու տարածքում՝ ձյան տակ, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1957 թ-ին ծնված Ռ. Դանիելյանի դիակը:

Վերջինս ապրելիս է եղել միայնակ, ունեցել է հակում ոգելից խմիչքի նկամամբ: Չճշտված տեղեկություններով Ռ. Դանիելյանը սրտի կաթված է ստացել, ընկել ու մնացել ձյան շերտի տակ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին