▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 2-ամյա տղա երեխա է մահացել. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։

Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմաններում երեխան մահացել է։

Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին