«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի:
Համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, եւ լոլոների գործը վստահում են տեղակալին: Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա օրերս բողոքել է Փաշինյանին, թե տեղակալները «տակս փորում են», սորոսականներին ամեն ինչ զեկուցում են եւ իմ դեմ ինտրիգներ են հյուսում։ Ասել է, որ այսպես աշխատել հնարավոր չէ, որ իր կյանքը դժոխքի են վերածել»: