Տեղեկացրել էինք, որ հրաժարական է տվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:
newsbook.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ Վահե Հակոբյանի հրաժարականի պատճառը Հովիկ Աբրահամյանի մերձավորների հետ վեճն է: Հրաժարականի նախորդ օրը` երեկոյան, Հովիկ Աբրահամյանի վարորդ՝ Գոքոր Գևորգյանի եղբայրը՝ Նորիկ Գևորգյանը, ով հիմա «Հայջրմուղկոյուղու» ջրերի կառավարիչն է, իր ընկերոջ` Ֆելիքսի հետ վիճել են Հակոբյանի հետ և գործը հասել է ծեծկռտուքի: Ֆելիքսը «Պետջրկոմի» ծրագրերի կառավարիչն է, ով նախկինում եղել է Արտաշատի ջրմուղի պետը: Ծեծի հենց հաջորդ օրը Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից, ավելին` նշեք, որ նա պատրաստվում է լքել ՀՀԿ շարքերը և անդամակցել ԲՀԿ-ին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում