«Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։
Քիչ առաջ կայացավ պրեմիերան, դահլիճը ջերմ ընդունեց։
Ֆիլմի հիմնական դերասանական կազմում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը»,-գրել է կինոքննադատ Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով կարճ տեսանյութ։