ԱԺ-ում այսօր մի փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը շտապեց քննարկմանը ներկայացնել Կառավարության կողմից ներկայացված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նիկոլ Փաշինյանը շտապեց հուշել, որ այն արդեն քննարկվել է:
-Չէ, չէ, թյուրիմացության մեջ մի գցեք, բարեկամներ,-ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Սակայն, չզլացավ, ևս մեկ անգամ նայեց թղթերն ու հասկացավ, որ ճիշտ էր ասում պատգամավորը:
-Պարոն Փաշինյան, Դուք ճիշտ եք, երկու հատ է գրված: Քարտուղարությանը խնդրենք՝ ուշադիր լինել,-հավելեց Շարմազանովը: