▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխուր եմ, էս նոր Հայաստանը չի, էս հինն ա... Մարինե Պետրոսյան

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տխուր եմ։
Էս նոր Հայաստանը չի, էս հինն ա,
աչքերիս առաջ իմ երկիրը հնանում ա,
հնի դեմ իբր կռիվ տալով
շուռ եկել քայլում ա դեպի հնից էլ հինը,
էն հինը որի մասին ես գրքերից գիտեի,
շուռ եկել քայլում ա դեպի էն տեղը
որտեղից բանտի ու կերոսինի հոտ ա գալիս,
շուռ եկել քայլում ա դեպի էն ժամանակները
երբ երկու րոպեն մեկ օգտագործում էին բառը—ժողովուրդ։

Էդ բառը ֆրանսիացի հեղափոխականներն էին շատ սիրում՝
Ռոբեսպիերը, Մարատը և ընկերները,
Ռոբեսպիերը—ժողովրդի անունից—
լիքը մարդու գլուխ կտրեց գիլյոտինով,
վերջում էլ—էլի ժողովրդի անունից—
իրա գլուխը կտրեցին նույն էդ գիլյոտինով,
էս եղել ա։

Հա, մեկ էլ բոլշևիկներն էին շատ սիրում ժողովուրդ բառը,
և որպես ժողովրդի թշնամի
միլիոնավոր մարդկանց Սիբիր ուղարկեցին
կամ էլ էն աշխարհ,
էս էլ ա եղել։

Երբ ընկերներիս հետ խոսում եմ սրա մասին,
շատերն ասում են—Մարինե, էդ լրիվ ուրիշ ժամանակներ էին,
մի վախեցի, հիմա հնարավոր չի տենց բան,
մոռացի դրա մասին։

Բայց ես թարս բնավորություն ունեմ,
հենց ինձ ասում են մոռացի,
ես ավելի շատ եմ սկսում հիշել։

Ու տխուր եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին