▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաներ և աղջիկներ, մի արեք նման բաներ


1.Երբեք ձեր մոր մատանին լոմբարդ չդնեք ու աղջկան թանկարժեք նվեր չանեք ու ինչ որ ռեստորանում չնշեք, թեկուզ եթե նրա ծնունդն է, ու հետո դուք էլ ամաչեք խափեք թե դուրսը գործեր ունեք փողեր են ուղարկում:

2.Եթե աղջկա հետ ընդամենը մի երկու անգամ հանդիպել եք, ինքը դեռ ձեր ընկերուհին չի, երբեք մի ասեք ֆեյբուքում նոր ընկերներ մի ընդունի, նկարներդ ջնջի:

3.Աղջկա ներկայությամբ մի վիրավորեք ձեր նախկինին, միանգամից երևում է, որ նստվածք կա ձեր մեջ, հո դուք աբիժնիկ չեք:

4.Եթե ձեզ զանգում են, աղջկա ներկայությամբ մի ձեզ կոտորեք գոռգոռալով, հանձնարարություններ տալով, քրֆելով, մունաթ գալով դա տպավուրություն գործել չի, ուղղակի տուզիկություն է:

5. Հեռախոսով անընդհատ տեղեր մի զանգեք յանի դուք խառնեք վեշնի, գործերի մեջ եք, ու վերջում մի ավելացրեք . - դե մեր կյանքն էլ սենց է տենում ես էլի: Դուք դրանից կռուտոյ տղա չեք դառնա»

6.Հանդիպման մի գնացեք ձեր ընկերոջ այֆոնով, ցեփով, ու պառլամենտ սիգարետով, դա ճիշտ չի, եթե դու գառնի ես ծխում, բայց ուզում ես տենց ճոխ տպավորություն թողես աղջկան հետաքրքիր չի դա:

7.Մի պատմեք, որ ձեր հոպարդ (հորդ ընկերը) դեպուտատ է, իսկ իրա տղան նախարարի մասաժիստի շոֆեռն է, ու իրենց սաղ քաղաքը գիտեն, իրենք լուրջ հարցեր են լուծում:

8.Ձեր ընկերներից երբեք մի պատմեք, թե ով ինչ է կարում անի իրենց բեսետկի շրջանակում, ու որ դուք կարգին շրջապատ ունեք, մի պատմեք, թե երեկ գիշեր մեկին բիտեքով սատկացրել եք:

9.Եթե աղջիկն առաջարկում է գնաք այգի նստեք, հեգնելով մի ասեք հա լավ ամոթ է, հո երեխա չենք, մի առաջարկեք, որ գնանք ինչ որ հայտնի ռեստորան խորոված ուտելու, աղջիկը պարզ բաներ է սիրում, կարաք վերցնեք կոլա ու չիպս ու գնաք այգի կինո նայելու

10.Երբեք մի հարցրեք, թե քանի տղա ընկեր ունի, շատերի հետ է շփվում, ինչ որ մեկը կա որ հավանում է, կամ ինչ ձևի տղա է սիրում, ուզում է ընկեր ունենա թե չէ, շուտ է սիրահարվում, կամ նախկինի հետ կապ ունի թե չէ… անվստահություն է, ինքն ընթացքում սաղ կպատմի վի շտապեք

11.Բայց մի բան կա միշտ արեք, քայլեք աղջկան շատ մոտ, նենց որ ձեր ձեռքերն ու ուսերը քայլելուց կպնեն իրար, նայեք նրանց աչքերին, հենց հարմար լինի բռնեք նրա ձեռքը, նրա դեմքին թափված մազերը մատերով հետ տարեք ականջի հետևն ու համբուրեք : Եթե ձեր սիրտը սկսեց արագ աշխատել ուրեմ դուք սիրահարված եք: 

Աղջիկներ շփման ժամանակ տղեքին երբեք չասեք, կամ չհարցնեք նման բաներ.

1.Կպատմե՞ս նախկին ընկերուհուտ մասին, ինչ ձևի էր, կամ ինչի բաժանվեցիք:

2. Քանի՞ ընկերուհի ես ունեցել, իսկ սիրել ես երբևէ:

3.Ինչի՞ ես պատրաստ հանուն սիրած աղջկա, ի՞նչ խենթության: 

4.Կամ շփման ընթացքում չգրեք օկ, կամ պարզ է, կամ եթե նեղացած եք ինչ-որ կարճ, կտրուկ մի բառով պատասխաններ մի տվեք, ցույց մի տվեք որ հոտել եք:

5.Կամ շփման ժամանակ չպատմեք, թե ձեր ընկերուհին ինչի է իր ընկերոջ հետ կռվել, էդ վաբշե հետաքրքիր չի:

6.Չգրեք ու նամյոկ չանեք, թե դուք ուղղակի ընկերներ եք ու ավել ոչ մի բան չի լինելու:

7.Կամ որ դուք շոփինգի եք դուրս գալու վաղը վերջապեսսսս:

8.Մի հարցրեք օրինակ ազատ ժամանակը ոնց ես անցկացնում, ինչ նախասիրություններ ունես:

9.Մի ասեք,  որ գոմիկները շատ բարի, վստահելի տարբերվող ու պուպուշ են:

10.Մի ասեք, թե դուք եք բաժանվել ձեր բոլոր ընկերներից ու դուք եք վերջ տվել հարաբերություններին, որ դուք ժամանակին հասկացել եք որ իրար համար չեք ու հեռացել եք… պալիտ եք լինում, որ տենց չի եղել իրականում:

Արտակ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին