Pastinfo.am-գրում է, որ երեք հասուն տղամարդիկ առանձին-առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝ հետանցքից: Անչափահասն, ի դեպ, հանցագործությունների կատարման պահին ընդամենը 12 տարեկան է եղել:
Երեք դեպքերի վերաբերյալ առանձին-առանձին վարույթներով գործերն ուղարկվել էին դատարան: Դեռևս մեղադրական եզրակացության հատվածը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդալիս ողջամիտ կասկած առաջացավ, որ անչափահասի ընտանիքում ամեն ինչ նորմալ չէ, մայրը, մասնավորապես, իր տեղում չէ:
Գործերից մեկով՝ 30-ամյա Կարենի (անունը փոխված է) վերաբերյալ գործով մեր կասկածները հաստատվեցին: Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել էր, որ ՍՊԸ-ի պահակ ամբաստանյալը 2012թ. հունիս ամսին ծանոթացել է տուժող երեխայի մոր՝ Լորետայի (անունը փոխված է) հետ և հաճախակի է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։ Տեղեկանալով այդ մասին՝ Լորետայի ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին նրան ու նրա անչափահաս դստերը վտարել է իր տանից ( նշենք, որ ամուսինը երեխայի հայրը չէ. երեխան ծնվել է արտաամուսնական կապից)։ Լորետան գնացել է Կարենի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը՝ Մոնիկային (անունը փոխված է), ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։
Կարենը համաձայնել է և մայր ու դուստր տեղափոխվել և բնակվել են այդ տնակում։ Ընդ որում, Լորետան եւ Մոնիկան քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Կարենը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։ Համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի քնած ժամանակ: Սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել։ 2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, երբ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, աղջիկը սուրճ է պատրաստել ու պառկել Կարենի մահճակալին։
Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր մոտ։ Երբ մայրը քնել է, Կարենը պառկել է Մոնիկայի կողքին և օգտագործելով աղջկա անօգնական վիճակը, այն, որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները՝ բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ՝ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Ամբաստանյալ Կարենը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել։ Տուժող անչափահասի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ մոր սիրեկանն իրեն հաճախակի է ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։ Նախաքննության ընթացքում անչափահասը հայտնել էր, որ մոր սիրեկանն իր հետ իր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել իր հետ, իսկ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:
Երեխայի մայրն, ով դատարանում նրա օրինական ներկայացուցիչն է, նախաքննության ընթացքում հայտնել է, որ դուստրն իրեն արթնացրել է և հայտնել տեղի ունեցածի մասին, ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ Կարենը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։ Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել:
Նշենք, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում