▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղամարդավարի ասա՝ ուրիշ ի՞նչ ես տվել». Հրանտ Բագրատյանը` Փաշինյանին

 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությանը, Արցախի կորստին, ՀՀ-ին սպառնացող վտանգներին ու կոչով դիմել Նիկոլ Փաշինյանին. «Իմ ուղեղը չի հերիքում սենց գեոպոլիտիկ խաղերի մեջ մտնելու: Քեզ մի քիչ զգույշ պահիր, պատասխանատու պահիր... 3000 տարվա Արցախը վերացրիր, հիմա ուզում ես 4000 տարվա Հայաստանը վերացնե՞լ: Ի՞նչ ես ուզում: Գնացել ես Գրանադա, ընդունեցին, հայտարարություն արեցին, իհարկե լավ է, բայց էդտեղ չի լուծումը: Ի՞նչ ես յալվար ընկել: Ստորագրե՞լ ես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը՝ անխոչընդոտ ճանապարհ տալու մասին, արի, տեր կանգնիր, դու ես չէ՞ ստորագրել: Մի հատ կլինի՞ մեզ բացատրես՝ էդ կետի առաջարկն ո՞վ է արել, դո՞ւ ես արել: Բա որ վաղը Պուտինն ասի՝ արա՛, չես ամաչո՞ւմ, ոտերս ընկած աղաչում էիր: Ու ընդհանրապես, ստորագրում ես նոյեմբերի 9-ը, պարտվում ես պատերազմը, գցում ես նախկինների ջեբը, հետո պարտվում ես Արցախը, գցում ռուսների ջեբը: Հիմա վաղը Քյարքին տալու ես, գցես ռուսների ջեբը, մի հատ կլնի՞ տղամարդավարի ասես՝ ուրիշ ի՞նչ են տվել, հոգնեցինք էլի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին