▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի սակագնի խնդրով մտահոգ հայտնի դեմքերին հրավիրում են քաղաքապետարան

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը,  խոսելով տրասնպորտի թանկացման մասին և պատասխանելով Slaq.am  հարցին, թե արդյոք  նրան չի՞ մտահոգում այն, որ  հասարակական ակտիվ խմբերին միանում են հանրությանը հայտնի մարդիկ՝ դերասան Հայկ Մարությանը, լրագրող Պետրոս Ղազարյանը, մեդիա դաշտում  հայտնի Ալեն Սիմոնյանը և ուրիշներ, նշել է, որ հարցն ունի երկու կողմ:

 - Նախ կասկածի տակ է դրվում ծառայության արժեքը։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ հանձնաժողովը տող առ տող քննարկում է ծառայության արժեքը ձևավորող բոլոր բաղադրիչները և պատրաստ է այն քննարկել բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց հետ։ Երկրորդը դա բոյկոտի այն կոչերն են որոնք արվում են անկախ ամեն ինչից։ Եկեք ընդունենք, որ սրանք ի սկզբանի իրարամերժ են։ Ձեր մատնանշած անձանց համարելով իրոք խնդրի լուծման համար սրտացավ մարդիկ, մենք հրապարակայնորեն նրանց հրավիրում ենք մասնակից լինել հանձնաժողովի աշխատանքներին և փորձել համատեղ ուժերով հասնել խնդրի ընդունելի և արդար լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած քննարկման համար։

Փոխքաղաքապետը անդրադառնալով այն տեղեկություններին, թե  իշխանավորների ազգականների, մեծահարուստների կողմից   են երթուղիները սպասարկվում  և մրցույթներն էլ բաց ու թափանցիկ չեն, ասել է, որ այս պահին թվով 24 ազատ երթուղիներ կան, որոնց մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայանում:

-Եվ եթե դուք մատնանշեք որևէ դեպք, երբ ինչ որ մեկը ցանկություն է հայտնել մասնակցել մրցույթներին ու նրա հնարավորությունները սահմանափակվել են, ապա ես վերոհիշյալ տեսակետի հետ կհամաձայնեմ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին