Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է «Miss Star International» գեղեցկության մրցույթին: Հայաստանն այդ մրցույթին ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը:
«Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես:
Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է, այլ նաև հնարավորություն` այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում»,- Facebook-ում գրել է Դիանան: