ՌԴ նախագահ Վ.Պուտինին հաճոյանալու համար պարզվեց, որ ազեր-կոյունլուների ղեկավարությունը ամեն ինչի էլ պատրաստ է...Երեկ հայտնի երգիչ Անդրեյ Մակարևիչի համերգը Բաքվում չեղյալ հայտարարելուց հետո,այսօր էլ հայտնի դարձավ, որ ևս երկու ճանաչված ռուս դերասանների մուտքը սև և սպիտակ ոչխարների երկիր արգելվել է: ՌԴ թատրոնի և կինոյի հայտնի դերասաններ Վալենտին Գաֆտի և Օլգա Օստրոումովայի հյուրախաղերը Բաքվում, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 17-ին և 18-ին ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ են ՉԵՂՅԱԼ...
Հիշեցնեմ,որ Վ.Գաֆտը Ա.Մակարևիչի նման հանդգնել էր քննադատել Վ.Պուտինին Ղրիմի և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող դեպքերի համար...
Հ.Գ.Մինչև հիմա ես կարծել եմ, որ ազերիները ցանկանալով մեզ «վիրավորել» և «հեգնել» կրկնում էին մի քանի տխրահռչակ ռուսաստանյան պաշտոնյաների բարբաջանքը, որ ՀՀ-ը Ռուսաստանի «ՖՈՐՊՈՍՏՆ» է Հարավային Կովկասում...Բայց պարզվում է, որ նրանք դա կրկնում էին՝արտահայտելով իրենց ԽԱՆԴԸ և ՆԱԽԱՆՁԸ... Պարզվեց,որ հենց իրենք են ուզեցել լինել այդ ՖՈՐՊՈՍՏԸ...Այստեղ էր ասված. «Ոտքով,գլխով ձերը լինի....»:
Ու հիմա իրենց հավատարմությունը ապացուցելու համար և Վ.Պուտինին չջղայրացնելու նպատակով արգելում են իրենց երկրում այն մարդկանց հյուրախաղերը, որոնք քննադատել են ՌԴ նախագահին...Համոզված եմ,որ Վ.Պուտիրին քննադատող նամակի տակ իրենց ստորագրությունը դրած 400 մտավորականներից որևէ մեկը, եթե փորձի գալ Ադրբեջան, ապա կհանդիպի ամեն տեսակի արգելանքների...