Հայ հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո), բանկ թալանեց որպեսզի ֆինանսավորի բոլշևիկների հեղափոխությունը:
Մի հայ մեծահարուստ, Նուբար փաշայի ցեղից եթե սխալ չեմ հիշում, մեռնելուց իր անհաշվելի կարողությունը կտակեց աշխարհի առաջին ֆեմինիստական Ֆրեդրիկա Բրեմեր հիմնադրամին, Շվեդիայում, 1915 թվականին, երբ հայերիս նախնիներին և իր ցեղակիցներին կոտորում էին միլիոններով և արտաքսում մայր հողից:
Չկա Փորթուգալում մեկը, որն իր դպրոցական գրքերը, երաժշտական, կամ արվեստի ուրիշ դպրոցի դասընթացները, կամ բարձրագույն կրթությունը մասամբ կամ լրիվ չի ֆինանսավորել Գուլբենկյանի բազմամիլյարդանոց հիմնադրամից ստացած նպաստով: Հայ մեծահարուստը, որին աշխարհում անվանում էին "միսթր 5 տոկոս", ստեղծել է այդ երկրում մինչ օրս գործող գրադարանների ցանց այնպես, որ անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչն այօր հնարավորություն ունի շաբաթը մեկ գիրք վերցնելու անվճար, ու հանձնելու նախկինում վերցրածն ու կարդացածը:
Դուք իմ պես պարծենկոտ հայերդ, անշուշտ ավելի լավ գիտեք ձեր մեծահարուստներին ու բարերարներին, անդադար հպարտացել ու հպարտանում եք նրանցով, ներկաների սեղաններից լափում հաճախ վայրենաբար, ու ձեր հրմշտոցն ու իրար ոտատակ տալն ամբողջ աշխարհը դիտում է ինթերնետով:
Դրա համար ցուցակը չեմ շարունակում, խնայելու համար տեղն ու ժամանակը, բայց մի փոքր բան չեմ կարող չավելացնել, որպես վերջաբան.
հայ բարերարները հազար Հայաստան կառուցելու չափ դրամ նվեր են արել աշխարհին, իսկ Հայաստանում ներդրել են միայն մեր պետականությանն ու անկախությանը դեմ ծրագրերում: Մեր մեծահարուստներն ու բարերարներն ինչ ասես, և ինչքան ասես մսխել են, օտար գաղափարախոսություններն ու տերությունները ֆինանսավորելու համար, բայց չոռ գռոշ չեն դրել սեփական երկրի պետականության և անկախության վերականգնման մեջ:
Թքեմ ձեր երեսին, հայ մեծահարուստներ, և անուններով հայտնի ու գովազդած բարերարներ, անցյալ, ներկա, և գալիք, և հազար թքեմ ձեր երեսին մարդուկներ, որ մեծարել եք սրիկա դավաճաններին: