▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել դերասան Սերգեյ Գրիգորյանին

Օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Այս մասին գրել է Լուրեր.com-ն ու նշել, որ  վեճը ծագել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը, իսկ դերասանն ասել է, որ ուշանում է աշխատանքից: Դրանից հետո սկսել է ծեծկռտուքը:

 Թեմային անդրադառնալով Yerkir.am-ն էլ գրել է, որ իր թղթակցի  հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ֆրեդերիկ Դավթյանը նշեց, որ իսկապես նման դեպք եղել է. ինչ-որ անծանոթ մարդիկ ծեծել են դերասանին:

 

«Սերգեյի մոտ լսողության ժամանակավոր կորուստ է, եւ այժմ աշխատանքներ են տարվում այն վերականգնելու ուղղությամբ: Սերգեյը բուժվում է 1-ին հիվանդանոցում»,- ասաց Դավթյանը եւ հավելեց, որ թատրոնի ներկայացումներից մի քանիսը, որոնցում զբաղված է դերասանը, փոխարինվել են այլ ներկայացումներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին