Այն,որ կան մարդիկ, որոնցից հաշվի առնելով ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, չի կարելի հարցազրույց վերցնել՝ փաստ է...Ցավոք սրտի, այդպիսի դեմքեր կան նաև մեր պետական համակարգում և հատկապես ԱԺ-ում...Դրանց թվին է պատկանում նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը,ով հանրությանը հայտնի է իր "գերեզմանոցային"՝Թոխմախի Մհեր մականունով...Այս օրենսդիրը լրագրողներին հարցազրույց տալուց այնքան է իր ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ բացահայտել ռուսների հանդեպ,որ ընդհանրապես հայ ժողովրդի գոյությունը կապել է այդ ազգի հետ, մոռանալով որ այն ինչ մտածում են չի կարելի ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ...Ըստ Մ.Սեդրակյանի` հայերն ամբողջ կյանքում ապրել են ՈՒՐԻՇՆԵՐԻ լծի տակ..."Մենք սովոր ենք,որ մեզ կառավարեն թուրքերը,պարսիկները...Բայց ավելի լավ է ապրել ռուսների լծի տակ"-ասել է Սեդրակյանը...Բայց ամենազարհուրելին այն է,որ թուրք բարբարոսների նման, ՀՀ ԱԺ պատգամավորը ևս կարծում է,որ Արցախը ՄԵՆՔ պահպանում ենք,որովհետև կան ռուսները...Եթե չլինեին ռուսները,ապա հայերը կկորցնեին ՂԱՐԱԲԱՂԸ...Դե ի՜նչ կարելի է ասել...Ազգովի պայքարում ենք ազերիների բարբաջանքների դեմ,բայց չգիտենք,որ մեր "թշնամին" ներսից է...Ես հասկանում եմ,որ հանրաճանաչ ՀՀ քաղաքացին արտահայտել է իր ԱՆԿԵՂԾ կարծիքը...Բայց նա չպետք է մոռանա,որ պետական կառույցի մի մասնիկ է և իր "կարծիքը" և անկեղծանալը կարող են օգտագործվել ՀՀ-ի դեմ...Իսկ հիմա էլ "վայելում" ենք Մ.Սեդրակյանի հարցազրույցի հետևանքները....Ամբողջ ազերիական լրատվական դաշտը հեղհեղված է նրա նկարներով և մտքի գոհարներով...Սեդրակյանի մտքերը մեջբերելով` ԱՊԱՑՈՒՑՈՒՄ են,որ Արցախյան գոյամարտում հաղթել են ոչ թե հայերը,այլ ՌՈՒՍՆԵՐԸ...Որ ՀՀ-ն Ռուսաստանի վասալն է...Դա իրենք չեն ասում,այլ ՀՀ ԱԺ պատգամավորը...
Հ.Գ.ՀՀ իշխանություններն այսուհետ պետք է խիստ "պատժեն" նրանց,ովքեր, ներկայացնելով գործող իշխանություններին, հակապետական ելույթներով են հանդես գալիս...Ժամանակն է Մ.Սեդրակյանին ԶՐԿԵԼ պատգամավորական լիազորություններից,որ արդեն, որպես ԱԶԱՏ քաղաքացի, ինչ որ մտածում է՝անկաշկանդ արտահայտվի... Իսկ հայ լրագրողներին էլ կառաջարկեմ, սենսացիայի հետևից ընկնելով, չխայտառակել երկիրը և ջուր չլցնել թշնամու ջրաղացին...