▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողեք ապրենք, էլի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձեւավորվի կոալիցիա, եւ ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թեւածում են մեր շուրջը, թողեք մեր կյանքով ապրենք, էլի,  չկա, չկա նման բան»:

Բա ե՞րբ եք կոալիցիա մտնելու: «Ի՜նչ եք ասում, ի՜նչ խրոխտ ոճով»: Հրաժարվե՞լ եք այդ գաղափարից: «Ովքե՞ր, ինչի՞ց եւ ինչի՞ համար»: Դե` կարող է ԿԳ նախարարի պորտֆելը չտվին, սփյուռքի նախարարը պինդ-պինդ մնաց իր տեղում, դուք էլ ասում եք` «չկա, չկա նման բան»: «Չկա, չկա նման բան. «երբ, որտեղ, ինչու» հարցերը շատ հեռու են մեր այսօրվա օրակարգից»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին