▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Քեսաբում շողա արևը... Փոքրիկները նույնպես ասում են Save Kessab

Civic Participation Development Center    ՀԿ-ն,  նախագահ՝ Մերի Մարգարյանի գլխավորությամբ, Նոր  Խարբերդ համայնքում կազմակերպել էր  ակցիա՝  ի պաշտպանություն  Քեսսաբի հայությանը և  քրիստոնյա  ժողովրդին: Ակցիան  յուրահատուկ և տարբերվող  էր  իր  տեսակով,  քանի  որ  մասնակիցները  երեխաներն  էին, իսկ  ամենա փոքրիկ  մասնակիցը մեկ ու կես տարեկան Նարեկն էր: Մասնակից  բոլոր  երեխաները իրենց  ողջ  ապրումները  և  հույզերը, խաղաղության  կոչերը  փոխանցեցին  թղթին՝ պատկերազարդելով խորհրդանշական նկարներով: Զարմանալի  էր,  բայց  անգամ  այդ  փոքրիկ  երեխաները  գիտեին  Քեսսաբի դեպքերի  մասին  գրեթե  ամեն  ինչ,  նրանք  հետևում են  և  կոչ  անում  ամբողջ  աշխարհին վերջ  տալ  պատերազմներին, չարությանը, անհադուրժողականությանը և  խնդրում  համայն մարդկությանը  լինել  բարի: Ահա սրանք  էին  այն  մտքերը,  որոնք  արտաբերում  էին  երեխաները  և  անթաքույց  սրտի  խորքում  երազում,  որ  աշխարհում այլևս պատերազմներ  չլինեն:

«Կարծում  եմ  յուրաքանչյուր  երեխայի  մեջ  պետք  է դեռ  փոքր տարիքից   սերմանել բարություն, խաղաղություն,  մարդասիրություն, լավատեսություն,  չէ  որ  երեխաներն  բոլորիս  համար այն  թանկ և խոցելի էակներն  են,  ովքեր  ունեն  մեր  պաշտպանության  կարիքը և  միևնույն  ժամանակ մենք  ինքներս  պարտավոր  ենք  նրանց  մեջ  բարձրացնել  այն  գիտակցումը,  որ  բոլորն  ունեն  խաղաղ  ապրելու, կրթվելու, երջանիկ  լինելու  և  մի շարք  այլ  հատկանշական  անքակտելի իրավուքներ:Կոչ  եմ անում  բոլորին, լինի դա  ընտանիքում, դպրոցում թե  Ձեր շրջապատում,  միշտ  երեխաներին   դաստիարակեք  բարության  և  հումանիստական  որակներով»,- ասաց  CPDC  ՀԿ-ի  նախագահ՝ Մերի  Մարգարյանը:

72157643497387435

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին