«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում է.
«Շնորհակալություն եմ հայտնում հատուկ օպերացիան իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին:
Հատուկ շնորհակալություն Արցախի պաշտպանության բանակին:
Հայկական զինուժն ապացուցեց աշխարհին, որ հայ ժողովուրդն, իր կյանքի, առողջության գնով, ունակ է լուծել իր առջև դրված ազգային խնդիրները, որ պետությունը պատասխանատու է իր զավակների առաջ:
Թող ամաչեն նրանք, ովքեր միմիայն բառերով, թութակի պես կրկնելով են հասկանում կոնվենցիա և նմանատիպ տերմինները:
Թող ամաչեն նաև դրանց խելքին ընկած հայաստանցի դավաճանները, որ ձայնակցելով թրքամետ քաղաքականությանը՝ դրսից ֆինանսավորվում են:
Մենք գնահատում ենք նաև միջազգային հանրության խաղաղարար ջանքերը, միշտ էլ հայկական կողմը պատրաստ է հանուն խաղաղության, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ափսոս, որ գործ ունենք թուրք ազերիների նման երևույթների հետ, որոնք գաղափար իսկ չունեն մարդկությունից, բարի դրացիությունից, խաղաղասիրությունից: Հերթական անգամ ցավակցում եմ նաև մեր հերոս օդաչուների հարազատներին: Դուք էլ հերոս եք, որ կարողանում եք լուռ ու մունջ տանել ձեր վիշտը: Ձեր զավակները զոհվել են հանուն հայրենիքի: Նրանք այլևս հայ ազգի զավակներն են: Այդպիսինները չեն մեռնում, այլ անմահանում են: Մեր այս քաջ տղաները կապրեն այնքան, որքան ապրելու է հայ ազգը, կնշանակի՝ նրանք կապրեն հավերժ: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից մեկ անգամ էլ հիացական բացականչում եմ՝ կեցցե հայոց բանակը, ապրեն մեր զավակները:
Նոր սերունդն ապացուցում է, որ մեզանից հզոր է, որ մեզանից առավել լավ տիրապետում է զինական արվեստին, շուն թուրքին դաս տալու արվեստին: Հայոց բանակը հայ ազգի արժանի զավակն է: Ապրեք դուք տղաներ և վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում, զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի՝ անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ:
Փառք հայ ազգին, հայոց պետականությանը, հայոց բանակին, հայկական Արցախին և Արցախի պաշտպանության բանակին: Հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու լիարժեք իրավունք ունի: Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, որ ունակ է կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար»: