Թարքան Աջար գործակալությունը ներկայացնող ազգությամբ հայ մոդել Ռոզա Շաքե Հովհաննիսյանը լուսանկարվել է փետրվարի 14-ի սիրահարների տոնի առթիվ հատուկ ֆոտոշարքի համար: Գրում է ermenihaber.am-ը:
Ֆոտոշարքի հեղինակն է լուսանկարիչ Օզքան Այդանօղլուն: Նկարահանումները կատարվել են Ստամբուլի երկաթուղային կայարանում:
«Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ը, անշուշտ շատ հատուկ օր է: Սակայն միմյանց սիրող և հարգող բոլոր զույգերի համար տարվա բոլոր 365 օրերն էլ պետք հատուկ լինեն»,- հայ մոդելի խոսքերը մեջբերել է թուրքական «Դաքթիլօգազեթեսի» լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ապրող հայուհու հաջողությունների նկատմամբ «անտարբեր» չեն մնացել նաև ադրբեջանիցները: