ermenihaber-ը գրում է. Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մևլութ Դավութօղլուն պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ինչ փուլում է` Չավուշօղլուն ասել է, թե հայկական կողմը «արդար չէ և միակողմանի, անարդար կերպով» այս հարցերը հնարավոր չէ լուծել:
«Մենք չենք ուզում, որ այս թեման քաղաքական նյութ դառնա: Սա միակողմանի մոտեցմամբ չի լինի, ուստի առաջարկեցինք համատեղ հանձնաժողով ստեղծել, սակայն պատասխան չտեսանք: Տեսնում ենք, որ երբեմն որոշ կառույցներ այս հարցի վերաբերյալ որոշումներ են կայացնում: Սակայն մենք ճիշտ չենք համարում պատմական և վիճելի հարցերում որոշումներ կայացնելը»:
Չավուշօղլուն ավելացրել է, որ Հայաստանը պատրաստվում է 2015 թվականին և իրենք մոտիկից հետևում են դրան: