Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում «սխալմամբ» հրապարակել է մի պատկեր որտեղ կա Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը:Այս պատկերով պլանավորվում էր պաշտոնական երկօրյա միջոցառումներ նվիրված Դարդանելի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակին:
Ինչպես նկատել է աղբյուրը` այս նկարը ներառված է նաև ապրիլին կայացող միջոցառումներում:
Նկարը հայտնաբերելուց հետո` հեռացվել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից:Կատարվում է հետաքննություն և նկարը պատրաստող և հրապարակող պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Այս կերպ ցինիկ թուրքերը ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց իրական նպատակը ` ապրիլի 24-ին նշվող հաղթանակի 100-ամյակով: