allturkey-ը գրում է. ԱՄՆ Սենատումնիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար ն անդրադարձել է նրան, որ Թուրքիայի տարածքով է դուրս բերվում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վաճառվող վառելիքը։
Սենատոր Էդ Մարքեյի հարցին ի պատասխան, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն այդ ամենը կանխելու և կանգնեցնելու համար, պետքարտուղարը խնդրել է այդ հարցը քննարկել ավելի նեղ շրջանակներում և առանց լրատվամիջոցների ներկայության, ինչպես և հավելել, թե այդ ուղղությամբ քայլեր են կատարվում:
Պետքարտուղարին հարց են ուղղել նաև, թե ինչպե՞ս է կարողանում իսլամիստական խմբավորումը արտահանել վառելիքը և վաճառել դա այս կամ այն երկրին: Քերիի խոսքերով, իր երկրի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել տարածաշրջանի մի շարք երկրների կառավարությունների հետ և Միացյալ Նահանգների կարծիքով՝ այդ ամբողջ գործընթացը կատարվում է ապօրինի: