▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է ղարաբաղյան պատերազմի մեջ. Բացառիկ փաստաթուղթ

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը շարունակում է ակտիվորեն լուսաբանել Ղարաբաղյան նոր պատերազմը: Սոլովյովն իր Telegram աիքում կիսվել է «ВЧК-ОГПУ» Telegram ալիքի սենսացիոն հրապարակումով:

Հրապարակման մեջ մասնավորապես ասված է, որ հաջողվել է ձեռք բերել թուրք և ադրբեջանցի զինվորների հույժ գաղտնի նամակագրությունը, որն ուղիղ կերպով ապացուցում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմում: Հրապարակված գաղտնի փաստաթղթում մասնավորապես ասվում է.

«Գաղտնի

16 սեպտեմբերի 2020 թ. Գեներալ Նաջիդ Սադիկովին կենտրոնական դիվիզիայի հրամանատար Յասար Գյուլերից:

Սեպտեմբերի 21-ին ժամը 18.00-ին 120 զինվորական «Սուլթան Մուրադի» և «Սուլթան Սուլեմանի» գնդերից ամբողջական զինամթերքով ուղարկվելու են Լիբիական Ալ Ֆաթի ռազմաբազա հետևյալ ուղությունով՝ Ադրբեջան- ՎրաստանԹուրքիա- Թունիս- Լիբիա և հակառակ ուղղությամբ՝ Լիբիա- Թունիս- Թուրքիա- Վրաստան- Ադրբեջան: Կարող եք նաև ավելացնել ցանկացած քաղաքակիրթ բեռ, եթե իհարկե ուզում եք:

Նրանք ովքեր ուզում են օգտվել այս հնարավորությունից պետք է ունենան ավտոմատացված կենսաչափություն»:

Տեղեկացնենք նաև, որ այս փաստաթղթի հրապարակման ընդառաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադիկովը հայտարարվել էր ռուս գործակալ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին