Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի մոտ այրել են Հայաստանի դրոշը` ի պատասխան ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի մեկնարկին Երևանի կենտրոնում Թուրքիայի դրոշն այրելուն:
Թուրքական լրատվամիջոցներում Հայաստանի դրոշն այրելու մասին լուրն արագորեն լայն տարածում գտավ, ազգայնական հայացքներով քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում գովեստի խոսքեր հնչեցրեին ակցիան կազմակերպողներիհասցեին, հպարտացան իրենց հնարամիտ եղբայներով, անմասն չմնացին նաև ադրբեջանցի եղբայրները:
ԲԱՅՑ բոլոր օրհնողներն ու «բրավո» գոռացողները չնկատեցին կարևոր մի փաստ. Թուրքազգի պատիվն իբր բարձր պահողներն Իգդիրում այրել են ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի եռագույնը: Նրանց տարածած «դրոշակիզման արարողության» նկարներում ակնհայտորեն երևում է, որ այրվում է Կոլումբիայի դրոշը` գույների նարնջագույն-կապույտ-կարմիր հերթականությամբ, այլ ոչ թե հայոց եռագունը` (կարմիր-կապույտ-նարնջագույնը):
Այո, հիրավի, հնարամիտ նախաձեռնություն էր. այրու՞մ եք մեր դրոշը, մենք էլ Կոլումբիայինը կայրենք:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
Աղբյուրը՝ ermenihaber.am