▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերն Արաքսի վրա ջրամբար են կառուցելու

Կարսի ջրմուղի պետ Հայաթի Չելենքը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հայ-թուրքական սահմանին` Արաքս գետի վրա ջրամբար կառուցել Իգդիրի հովիտը ոռոգման ջրով ապահովել կարողանալու համար. այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Չելենքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Իգդիրը ջրամբար չունեցող Թուրքիայի միակ նահանգն է: Իգդիրի հովտում ոռոգման ջրի պակաս ունի շուրջ 700.000 հեկտար հողատարածք:

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ 45մ բարձրությամբ ջրամբարը կառուցվելու էՀայաստանի հետ սահմանից 1200մ հեռավորության վրա գտնվող Յուքարը Չըյրըքլը գյուղի մերձակայքում: Նպատակը հաճախակի պատահող երաշտի առաջացրած վտանգները չեզոքացնելն է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին