▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերի և ԻՊ-ի «խաղերը» մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար

Հոկտեմբերի 3-ի երեկոյան թուրքական ԶՈՒ ռմբակոծել են Սիրիայի հյուսիսային շրջանները...Եվ դա այն դեպքում,երբ պաշտոնական Դամասկոսը զգուշացրել էր Անկարային, որ թուրքական բանակի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելը նրա կողմից կդիտվի որպես ԱԳՐԵՍԻԱ...Բայց թուրքերը «Իսլամական Պետության» դեմ պայքարի պատրվակի ներքո ի կատար եմ ածում Էրդողան-Դավութօղլու տանդեմի երազանքը՝ նեոօսմանիզմի և նեոթուրքիզմի քաղաքականությունը՝վերականգնելով թուրքերի ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին տարածքներում...

Իսկ այդ քաղաքականությանն ընդդիմացողներին էլ, ինչպես օրինակ Սիրիայի նախագահ Բ.Ասադին, մեղադրում են հանցագործությունների մեջ, մոռանալով թե թուրքերն ինչ հանցագործություններ են գործել հարևան գրեթե բոլոր ժողովուրդների հանդեպ...Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը վաղուց էր երազում՝ տարբեր պատրվակների ներքո, հարձակվելու Սիրիայի վրա...Այս տարվա մարտին Ա.Դավութօղլուն շահ Սուլեյմանի՝ Օսմանի պապի դամբարանը պաշտպանելու պատրվակով,ահաբեկել էր սիրիացիներին ռազմական գործողություններով,իսկ օգոստոսի 7-ին էլ թուրքական զորաջոկատը խախտելով Սիրիայի սահմանը մտել էր Ջարաբլուս քաղաք,որտեղ մի քանի ժամ մնալուց հետո հեռացել էր...

Թուրքերը իրենց երեկվա ագրեսիվ գործողությունները Սիրիայի նկատմամբ բացատրում են իսլամիստների դեմ պայքարով և դա այն դեպքում, երբ կան բազմաթիվ ապացույցներ, որ Անկարան ԻՊ ամենակարևոր ստրատեգիական գործընկերն է և հովանավորը...Երկու ամիս առաջ թուրք դիվանագետների գերեվարումը Մոսուլում և մի քանի օր առաջ 20 թուրք զինծառայողների ձերբակալումը Սիրիայի հյուսիսում ԻՊ կողմից ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է, որ իրենց վրայից հանեն բարբարոս իսլամիստների հետ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ անողի պիտակը...

ԻՊ և Անկարան վաղուց են համագործակցում...Բ.Ասադի դեմ պատերազմում Անկարան միշտ էլ եղել է բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների կողքին և հատկապես Լևանտի և Շամի իսլամական պետություն կոչվածի...Իսկ ԻՊ էլ իր հերթին կատարում է Անկարայի ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ, որոնցից շատերը ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ են... Օրինակ՝ հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը, Հալեպի հայաթափումը կամ 2014 թ.սեպտեմբերի 21-ին Դեյր-էլ-Զորում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը...Վերջին քայլով Անկարան և նրան դաշնակից ԻՊ  «շնորհավորեցին» ՀՀ Անկախության 23-րդ տարելիցի առթիվ...

Իսկ հիմա թուրքերին անհրաժեշտ է ՔՐԴԱԹԱՓԵԼ Սիրիայի հյուսիսային շրջաները, որոնք սահմանակից են Թուրքիային...Բ.Ասադի դիրքերի թուլացումը երկրի հյուսիսում հանգեցրեց նրան, որ քրդերն այստեղ ստեղծեցին ինքնավարություն և սկսեցին համագործակցել Դամասկոսի հետ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում...Նոր՝Սիրիական Քրդստանի առկայությունը իր սահմանների մոտ Անկարայի կողմից դիտարկվեց որպես ՎՏԱՆԳ...Իրաքյան Քրդստանի գոյությունը հազիվ «մարսելուց»  հետո Սիրիական Քրդստանի մասին խոսելը Անկարայի համար արդեն ավելորդ է...Եվ Անկարայի հերթական պատվերը ԻՊ չուշացավ.Այն-էլ-Արաբում(Քոբանի) շրջանում հարյուր հիսուն հազարից ավել քրդեր տեղահանվեցին իսլամիստների կողմից...Իսկ Թուրքիայի տարածքի ռմբակոծությունը առիթ պետք է հանդիսանար, որ Անկարան ներքաշվեր ռազմական գործողությունների մեջ...

Հ.Գ.Թուրքերի և ԻՊ «խաղերը» մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի՝ առավել ևս Մոսկվայի և Թեհրանի համար, որոնք կորցնելու շատ բան ունեն...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին