▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը տղամարդկություն թող ունենան՝ ասեն, որ իրենք քոչվորների սերունդ են

Միշտ տարօրինակ եմ համարել այն, որ թուրքերը՝ օսմանցիները, ադրբեջանցիները, կեղծում են պատմությունը և մեր հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, փորձում են ներկայացնել, որպես իրենց հայրենիք: Ամենախելքին մոտ պատասխանը, որ դա արվում է ներքին սպառման համար, որ իրենց ժողովուրդը դրան հավատա:

Հայերս նրանց կեղծիքները մերկացնում ենք հանուն արդարության. օտարներն էլ իրենց պատմիչներից գիտեն, որ դա հայկական հող է: Ախր սրանք, եթե ներքին սպառումից բացի ուզում են օտարներին դա ապացուցել. իմաստը որն է: Ախր միջազգային իրավունքում կա ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության սկզբունք, ինչքան գիտեմ պատմական պատկանելության իրավունք գոյություն չունի: Տղամարդկություն թող ունենան ասեն, որ իրենք քոչվորների սերունդներ են, որ իրենց նախնիները եկվորներ են, որ կարողացել են խլել են, ոչ ոք նրանց չի ասելու բնիկ չեք գնացեք. համենայն դեպս ոչ ՄԱԿ-ը, կամ այլ միջազգային կառույց, ինչքան գիտեմ միջազգային իրավունքում նման բան ասելու հիմք չկա. համենայն դեպս ես նման բան չեմ անցել: Իրականում կյանքը գոյության պայքար է, հողը պատմականորեն մերն է, բայց մեծ մասը նրանք կարողացել են գրավել են, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադարձնենք. ճիշտ ու սխալի հարց չկա. գոյության պայքար է:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին